Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-֊Պետրոսյանի թիմի կազմակերպած ավտոերթի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել


Նախագահության թեկնածու Լեւոն Տեր-֊Պետրոսյանի թիմի երեկ կազմակերպած ավտոերթի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով:

Հայաստանի ոստիկանությունն այսօր հայտնում է, թե «հունվարի 28֊-ին ոստիկանության Երեան քաղաքի վարչությունում ճանապարհային ոստիկաններից զեկուցագրեր են ստացվել, որ նույն օրը Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ավտոմեքենան ուղեկցող մոտավորապես 150֊-200 ավտամեքենաների վարորդները Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի խաչմերուկում չեն ենթարկվել «կանգ առ» ազդանշանին եւ իրենց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ շարունակել են երթեւեկությունը Բաղրամյան պողոտայով՝ դուրս գալով հանդիպակաց ուղեմաս, որով իրական վտանգ են ստեղծել ինչպես տեսուչների, այնպես էլ փողոցային երթեւեկության մյուս մասնակիցների կյանքի համար»:

«Նշված փաստի կապակցությամբ Երեւան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով»,֊ - ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Երեկ Լեւոն Տեր-֊Պետրոսյանի կողմնակիցները ավտոարշավ էին կազմակերպել Երեւանի բանուկ փողոցներով:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG