Մատչելիության հղումներ

«Վեդոմոստի». «Բորիս Գրիզլովը եկել է Սերժ Սարգսյանին սատարելու համար»


«Վեդոմոստի» թերթն այսօր գրում է, որ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը Հայաստան է ժամանել «ռուսաստանամետ թեկնածու Սերժ Սարգսյանին սատարելու համար»:

«Եթե Գրիզլովի ժամանումը ընկալվի որպես ռուսաստանյան միջամտության փորձ, դա բացասաբար կազդի Սարգսյանի վարկանիշի վրա»,֊ - մոսկովյան թերթում կարծիք է հայտնել Հայաստանի քաղաքացիական հասարակության եւ տարածաշրջանային զարգացման ինստիտուտի քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը:

«Այցը տեղափոխել են միջխորհրդարանական համագործակցության հարթություն, բայց ավելի լավ է այն կայանար փետրվարի 19֊-ից հետո», - գտնում է քաղաքագետը:

Նրա եզրակացությամբ` առայժմ Սարգսյանն առաջվա պես առաջին փուլում հաղթելու բոլոր հնարավորություններն ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG