Մատչելիության հղումներ

«Նեզավիսիմայա գազետա». «Իլհամ Ալիեւը կվերընտրվի»


«Նեզավիսիմայա գազետա» թերթը համոզմունք է հայտնում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կվերընտրվի հոկտեմբերին կայանալիք ընտրություններում:

«Այն բանում, որ Ալիեւը կմնա երկրորդ նախագահական ժամկետում, համոզված են ոչ միայն իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամները, այլեւ տեղական եւ օտարերկրյա վերլուծաբանները, ինչպես նաեւ այդ պաշտոնին հավակնող ընդդիմադիրները»,֊ - գրում է թերթը:

Պարբերականի վկայությամբ՝ Ալիեւի վարկանիշը կազմում է 70 տոկոս:

Թերթը մեջբերում է ԱՄՆ-֊ի նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկու խոսքերը. - «Իլհամ Ալիեւը կարեւոր դեր է խաղում Ադրբեջանում՝ որպես քաղաքական ժառանգորդ: Միաժամանակ աճում է նրա դերը միջազգային ասպարեզում: Ես անձամբ ճանաչում եմ Իլհամ Ալիեւին, որն ինձ դուր է գալիս որպես մարդ»:

«Հինգ տարում նախագահը գործնականորեն կատարել է իր բոլոր նախընտրական խոստումները», - փաստում է մոսկովյան թերթը:

«Միակ հիմնախնդիրը, որն առայժմ չի հաջողվել լուծել Իլհամ Ալիեւին, մնում է հայ֊-ադրբեջանական հակամարտության կարգավորման եւ Հայաստանի կողմից օկուպացված տարածքների ազատագրման հարցը: Ալիեւը 2008-֊ն անվանել է «սառեցված հակամարտության» կարգավորման տեսանկյունից վճռորոշ տարի` ակնարկելով, որ այդ ժամկետից հետո Ադրբեջանը ստիպված կլինի մտածել իր տարածքների ազատագրման այլ ուղիների մասին: Փորձագետներն այդ հայտարարությունը դիտում են որպես նախընտրական կարգախոս», ֊- եզրափակում է «Նեզավիսիմայա գազետա»-֊ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG