Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Պակիստանից կործանիչներ կգնի


Ադրբեջանը Պակիստանից կգնի JF-17 կործանիչներ: Այս մասին տեղեկացնում է APA գործակալությունը` վկայակոչելով Պակիստանի պաշտպանության նախարարությանը:

Չինաստանի եւ Պակիստանի կողմից համատեղ արտադրվող JF-17 թեթեւ կործանիչը ի վիճակի է կրել 3,8 տոննա բեռ, այդ թվում «օդ -օդ», «երկիր - օդ» հրթիռներ եւ այլ սպառազինություն:

Առաջին անգամ այս ռազմական ինքնաթիռները ներկայացվել են անցյալ տարվա մարտի 23-ին` Պակիստանի օրվան նվիրված հանդիսությունների ժամանակ:

Մեկ JF-17-ի գինը 15 միլիոն դոլար է: Ադրբեջանի կողմից ձեռք բերվելիք ինքնաթիռները թիվը չի նշվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG