Մատչելիության հղումներ

Կազմավորվել են տեղամասային ընտրական հանձնաժողովները


Երեկ ավարտվել է տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորումը: Ըստ Ընտրական օրենսգրքի արդեն այսօր այդ հանձնաժողովները գումարելու են իրենց առաջին նիստերն ու իրենց կազմից ընտրելու են նախագահներին, տեղակալներին եւ քարտուղարներին:

Ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, այնպես էլ խորհրդարանական կուսակցություններից ու դատական դեպարտամենտից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ իրենց վերապահված բոլոր տեղերում ներկայացուցիչներ արդեն նշանակվել են:

Բացի «Ժառանգություն» կուսակցությունից, մյուսները տեղամասային ընտրական հանձնաժողովները համալրել են իրենց անդամներով: Կուսակցության քարտուղար Վարդան Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ 1923 տեղամասային ընտրական հանձնաժողովներից մեկ երրորդում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներն են:

«Մնացած տեղերը լրացվել են ըստ դիմումների, ինչպեսեւ որոշել էր «Ժառանգություն» կուսակցության վարչությունը: Տրամադրվել են արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին. հիմնականում բաշխված են Վազգեն Մանուկյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների միջեւ», - փոխանցեց Խաչատրյանը:

Նա հավելեց, որ «Ժառանգություն»-ը առայժմ չի որոշել, թե որ թեկնածուին է սատարելու փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում. - «Առավել հավանական է, որ այդ որոշման մասին մենք տեղյակ կպահենք այս շաբաթվա ընթացքում»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG