Մատչելիության հղումներ

logo-print
Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ, առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ուրբաթ օրը հանդիպում ունեցավ հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

«Ես տեսնում եմ, որ կան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, բայց քաղաքացիական հասարակության չկա», - հանդիպման ժամանակ ասաց Մանուկյանը: - «Քաղաքացիական հասարակությունը դա այն բույսն է, որը կարողանում է ապրել ազատության որոշակի ջերմաստիճանի պայմաններում. եթե ջերմաստիճանը դրանից ցածր է, քաղաքացիական հասարակության չի ձեւավորվում»:

«Մի պահ եղավ 88 թվականին, երբ Հայաստանում ձեւավորվեցին իսկապես քաղաքացիական հասարակության սաղմեր», - շարունակեց նախագահի թեկնածուն: - «Բացի նրանից, որ կար Ղարաբաղյան շարժում, «Ղարաբաղ» կոմիտե, էկոլոգիական շարժում, բազմաթիվ հարցերի շուրջ մարդիկ համախմբվում էին, վախ չունեին իշխանություններից, իրենց ազատությունները զգում էին երաշխավորված... Իսկապես ձեւավորվեց քաղաքացիական հասարակության սկիզբը: Ցավոք սրտի, անցավ մի քանի տարի, մենք ունեցանք անկախություն, եւ այդ սաղմերը նորից վերացան»:

Վազգեն Մանուկյանը վստահեցրեց, որ ինքը եւ ԱԺՄ-ն «սեւ PR»-ի չեն դիմել ու չեն դիմելու, թեեւ իրենց նկատմամբ «սեւ PR» կիրառվել է:

Ընդհանրապես, ըստ նրա, պետք է տարբերել «սեւ PR»-ը ճշմարտությունից. - «Եթե թղթակիցները կամ հակառակորդները կարողանան ներկայացնել, որ ինքը ճիշտ չի ասում, այդպես չի եղել, ես կարծում եմ, որ դա կլիներ օգտակար, որ հասարակությունը մոլորության մեջ չլինի»:

«Մարդը ամբողջ կյանքը չի նվիրել քաղաքականությանը, որ իմանա ով ինչ է արել, ինչ չի արել: Ուստի կարճ է հիշողությունը. ժամանակը անցնում է, մարդիկ մոռանում են... Այդ հիշողությունները երեւի իմաստ ունի վերականգնել», - պարզաբանեց նա` հավելելով. - «Եվ դա քաղաքական դաշտի մաքրմանն է բերում: Ամբողջ աշխարհում դա կա»:

Մանուկյանի բնորոշմամբ` սարսափելի է, որ մարդիկ հիասթափված են եւ այլեւս չեն հավատում, որ իրենց քվեարկությամբ կարող է ինչ-որ բան փոխվել:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG