Մատչելիության հղումներ

Ընտանեկան կոնֆլիկտները կարող են լավացնել առողջությունն ու երկարացնել կյանքը


Նախկինում, սակայն, հետազոտությունները հակառակն էին ցույց տալիս` ընտանեկան անհամերաշխությունը վնասում է առողջությանը:

Նոր անցկացված հետազոտությունների շրջանակում հետեւել են 192 ընտանիքի 17 տարվա ընթացքում: Ընդ որում, հետեւել են բոլոր հավանական չափորոշիչներով`զույգերի տարիքը, սոցիալական դրությունը, վատ սովորությունները, առողջական վիճակը:
Այս հետազոտությունը թույլ է տվել անելու մի հետաքրքիր եզրակացություն` եթե զույգերը նախընտրում են իրենց կոնֆլիկտը հարթել հանգիստ ճանապարհով եւ չեն արտահայտում իրենց զգացմունքները, չեն բղավում, վաղաժամ մահվան հավանականությունը ավելի է, քան այն ընտանիքներում, որտեղ զույգերն արտահայտում են իրենց զգացմունքները:

«Եթե դուք չեք ասում ձեր կողակցին, թե նրա արածներից որը ձեզ դուր չեկավ եւ ինչը ձեզ նեղացրեց, այլ պահում եք այդ ամենը ձեր մեջ, ձեր իսկ առողջության վրա դա կարող է վատ հետեւանքներ թողնել», - ասում է այս հետազոտության ղեկավար Էռնեստ Համբուրգը:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG