Մատչելիության հղումներ

logo-print

Առաջին տիկինն ու շոու բիզնեսի «աստղերն» այցելել են «Երեխաների կենտրոն»


Հարկ է նշել, սակայն, որ մայրաքաղաքում գործող մանկատների ու նմանատիպ հաստատությունների շարքում այս կենտրոնը համեմատաբար ավելի ապահովված է ու բարվոք: Կենտրոնը գործոմ է բացառապես սփյուռքահայ հովանավորների ֆինանսական օգնությամբ:

Կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանն էլ հավելեց, թե չնայած իրենց բարերարները քիչ չեն, սակայն դժվարություններ ու խնդիրներ դեռ շատ ունեն, հատկապես` ֆինանսական առումով:

Այսօր կենտրոն այցելեցին Հայաստանի առաջին տիկին Բելլա Քոչարյանը եւ շոու բիզնեսի «աստղերը»:

«Մաքս Լիբերթի»-ի հարցին թե, անկախ դիրքից հետագայում պահպանելո՞ւ է արդյոք կապն այս կենտրոնի հետ, Բելլա Քոչարյանը պատասխանեց. - «Ի՞նչ կապ ունի ես նախագահի կինն եմ, առաջին տիկինն եմ, թե ինչն եմ... սա բոլորիս ցավն է»: Տիկին Քոչարյանը նաեւ կենտրոնի բարեկամների խորհրդի նախագահն է:

Երեխաները բոլոր ներկաներին կենտրոնի կողմից շնորհակալագրեր հանձնեցին: Գործիքավորող Արա Գեւորգյանը իր կողմից երեխաներին փափուկ խաղալիքներ նվիրեց:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG