Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Մենք միշտ հույս ունենք, որ առաջընթաց կլինի»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում հույս է հայտնել, որ 2008 թվականին առաջընթաց կլինի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում:

«Միշտ էլ կան այլ հանգամանքներ, որոնք ներազդում են Lեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի վրա: Այս դեպքում` Հայաստանի ընտրությունները: Եվ կազմակերպչական առումով հետագա հանդիպումները շուտով կդժվարանան», - ասել է Վարդան Օսկանյանը: - «Չկա ավելի դժվար ժամանակացույց բանակցային գործընթացի համար, քան այս մեկը: Մենք միշտ հույս ունենք, որ առաջընթաց կլինի: 2008 թվականի համար եւս, մենք կարծում ենք, որ շոշափելի առաջընթացի հնարավորություն կա»:

«Տարաձայնությունները չի կարելի չափել, բայց կարելի է ասել, որ փոխզիջման ոգով մենք կարող ենք համաձայության ուղիներ գտնել եւ անդրադառնալ հակամարտության բուն պատճառներին եւ դրանց հետեւանքներին», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG