Մատչելիության հղումներ

«Վոյեննո֊պրոմիշլեննի կուրիեր». «Հայաստանը եւ Ղարաբաղը ունակ են դիմագրավել Ադրբեջանի ռազմական գործողություններին»


Հայաստանը եւ Ղարաբաղը կարող են դիմագրավել Ադրբեջանի ռազմական գործողություններին: Նման կարծիք է հայտնում «Վոյեննո֊պրոմիշլեննի կուրիեր» պարբերականի վերլուծաբանը:

«Երեւանն այս տարի ռազմական կարիքների համար ծախսելու է 0,4 միլիարդ դոլար: Ընդ որում այստեղ հաշվի չեն առնված այն միջոցները, որոնք ռազմական կարիքների համար ծախսում է Լեռնային Ղարաբաղի կառավարությունը: Նույնիսկ մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանը եւ Ղարաբաղը, հաշվի առնելով Ռուսաստանի ռազմական օգնությունը, պաշտպանության համար ծախսում են իրենց համախառն ներքին արդյունքի առնվազն 5 տոկոսը: Եվ նրանք, դատելով հայկական բանակի բնորոշումներից, ունակ կլինեն երկար ժամանակ դիմակայել Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողություններին»,֊ - գրում է մոսկովյան թերթը:

Միաժամանակ հոդվածագիրը գտնում է, որ Ռուսաստանը պետք է կրկնապատկի իր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, քանզի ՆԱՏՕ֊-ն ձգտում է հաստատվել Անդրկովկասում եւ կարող է ստանձնել միջնորդի դերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG