Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ինձ սատարած որեւէ մեկը անհարմար չզգա ինձ ընտրելու համար»


Հինգշաբթի օրը Հայաստանի վարչապետ, առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Սերժ Սարգսյանը ընտրողների հետ հանդիպումներ անցկացրեց Սյունիքի մարզում Մեղրիում, Ագարակում եւ Կապանում:

«Ես, եթե մի բան ցանկանում եմ, անկեղծորեն ասում եմ: Ակնարկներ չեմ անում, չեմ սեթեւեթում: Դրա համար ուղղակիորեն ասում եմ, որ, այո’, ես ուզում եմ դառնալ Հանրապետության նախագահ», - Կապանի կետրոնական հրապարակում անցկացված հանդիպման իր ելույթում ասաց Սերժ Սարգսյանը` պարզաբանելով. - «Ուզում եմ դառնալ Հանրապետության նախագահ, որպեսզի այլեւս մեր քաղաքները չռմբակոծվեն, որպեսզի մեր բնակարաններում երեկոյան միշտ լույսը վառվի: Ուզում եմ, որպեսզի ձեր զրկանքների հաշվին, ձեր զավակների, մեր ընկերների հերոսության շնորհիվ ձեռք բերված հաղթանակը կարողանանք վերածել փաստաթղթի»:

Այդ ամենին, Սարգսյանի խոսքով, կարելի է հասնել միայն ժողովրդի ակտիվ մասնակցության շնորհիվ:

«Ես այնպես կանեմ, որ ինձ սատարած որեւէ մեկը անհարմար չզգա ինձ ընտրելու համար», - վստահեցրեց Սերժ Սարգսյանը` խոստանալով. - «Մենք ունենք բոլոր հնարավորությունները հինգ տարի հետո երկու անգամ լավ ապրելու. սա` ամենից նվազագույնը»:

Նախագահի թեկնածուի ելույթից առաջ եւ հետո հավաքվածների համար երգեցին Լիլիթ Կարապետյանը, Արմինկան եւ Արսեն Գրիգորյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG