Մատչելիության հղումներ

Փետրվարի 19-֊ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքին ԱՊՀ-֊ի կողմից կհետեւի 150 դիտորդ՝ ԱՊՀ-֊ի գործադիր կոմիտեի նախագահ Ալեքսանդր Լեբեդեւի գլխավորությամբ: Այդ մասին այսօր Երեւանում հայտնել է ԱՊՀ-֊ի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Վլադիմիր Գարկունը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանի հետ հանդիպման ժամանակ Գարկունը ասել է, թե տպավորված է ընթացող քաղաքական գործընթացների թափանցիկությամբ եւ օրենսդրության ընձեռած հնարավորություններով:

Գեղամ Ղարիբջանյանը վերահաստատել է իշխանությունների պատրաստակամությունը ազատ եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG