Մատչելիության հղումներ

logo-print

Լուիս Մարիա դե Պուչ. «Կոսովոյի անկախության ճանաչումը նախադեպ չի դառնա»


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Լուիս Մարիա դե Պուչը գտնում է, որ Կոսովոյի անկախության ճանաչումը նախադեպ չի դառնա այլ տարածաշրջանների համար:

«Ինքը ԵԽ ԽՎ-ն չպետք է ոչ ոքի ճանաչի` դա առանձին պետությունների կամ, օրինակ, Եվրամիության գործն է: Կոսովոյի հարցով ԵԽ ԽՎ-ի բանաձեւի քննարկման ժամանակ շատերը խոսում էին այն մասին, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ Կոսովոյի անկախությունը. որ հետեւանքները կարող են առնչվել Շոտլանդիային, Կատալոնիային, Բասկերի երկրին եւ այլն: Սակայն իմ կողմից ուզում եմ հայտարարել. Կոսովոյի դեպքը որեւէ առնչություն չունի այլ տարածաշրջանների հետ», - ընդգծել է ԵԽ ԽՎ-ի նախագահը, ով ծագումով կատալոնցի է:

Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում Լուիս Մարիա դե Պուչը վստահեցրել է նաեւ, որ «եթե Կոսովոն միջազգայնորեն ճանաչվի, այն, անշուշտ, կդառնա ԵԽ ԽՎ-ի անդամ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG