Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստան կայցելի ԵԽ ԽՎ-ի դիտորդական առաքելությունը


Մինչեւ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները երկու անգամ Հայաստան կայցելի Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, պատվիրակության առաջին այցը տեղի կունենա հունվարի 29-31-ը, իսկ երկրորդը` փետրվարի կեսերին:

Առաքելության կազմում ընդգրկված է ԵԽ ԽՎ-ի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ենթահանձնաժողովի նախագահ լորդ Ռասել-Ջոնսթոնը, ով փետրվարի 8-ին այցելելու է նաեւ Ադրբեջան:

Տիգրան Թորոսյանը նշեց, որ լորդ Ռասել-Ջոնսթոնի առանձին այց Հայաստան չի նախատեսվում:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը լորդ Ռասել-Ջոնսթոնը ասել է, որ թեեւ ընտրությունների շրջանը անբարենպաստ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի քննարկման համար, այդուհանդերձ, ինքը պատրաստվում է այդ հարցը քննարկել երկու երկրների ղեկավարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG