Մատչելիության հղումներ

Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին ազատվելու է պաշտոնից: Այդ մասին այսօր Ստրասբուրգում հայտնել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` Սահակաշվիլին հայտարարել է, որ կառավարությունում խոշոր փոփոխություններ են լինելու. - «Նախարարների կեսից ավելին թողնելու են իրենց պաշտոնը»:

Բեժուաշվիլին ժամանակին զբաղեցրել է պաշտպանության նախարարի, ապա` Ղազախստանում Վրաստանի դեսպանի պաշտոնները եւ 2005 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարար` այդ պաշտոնում փոխարինելով Սալոմե Զուրաբիշվիլիին, ով այսօր Վրաստանի ընդդիմության ճամբարում է:

«Ռոյթերզ»-ը հիշեցնում է, որ Վրաստանի նախագահ վերընտրվելուց հետո իր առաջին ելույթում Միխեիլ Սահակաշվիլին ասել է, որ պատրաստ է բարելավել ռուս - վրացական ներկայիս սառը հարաբերությունները եւ «բարեկամության ու համագործակցության ձեռք է մեկնում հարեւան Ռուսաստանին»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG