Մատչելիության հղումներ

Մոսկվայում հայ երիտասարդ է սպանվել


Անցած գիշեր Մոսկվայում սպանվել է 20-ամյա Վլադիմիր Քարամջյանը: Մոսկվայի ավտոմոբիլա-ճանապարհային ինստիտուտի ուսանող, ծնունդով հայաստանցի Քարամջյանի վրա հարձակվել են 12-ից 18 տարեկան մի խումբ դեռահասներ, որոնցից մեկը դանակով հարվածել է երիտասարդի սրտին:

Հարձակումը տեղի է ունեցել Բոլշայա Ակադեմիչեսկայա փողոցի շենքերից մեկի մոտ, երբ Քարամջյանը ճանապարհում էր իր ծանութուհուն:

Երիտասարդին ծանր վիճակում տեղափոխել են թիվ 50 քաղաքային կլինիկական հիվանդանոց, որտեղից «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնեցին, որ վիրահատության ժամանակ նա մահացել է:

Հարձակվողները փախուստի են դիմել, եւ ներկայումս իրավապահները միջոցներ են ձեռնարկում նրանց հայտնաբերելու համար:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG