Մատչելիության հղումներ

logo-print

Արգենտինայում Հայաստանը ներկայացնող դիվանագետները՝ ապօրինաբար ավտոմեքենաներ ներկրող դիվանագետների ցուցակում, Հայաստանի արտգործնախարարությունը հերքում է դա


Բուենոս Այրեսում Հայաստանը ներկայացնող դիվանագետները, ըստ DPA գործակալության, հայտնվել են ավելի քան 30 երկրների դիվանագետների ցուցակում, որոնց նկատմամբ Արգենտինայի արտգործնախարարությունը քննություն է սկսել ապօրինաբար ավտոմեքենաներ ներկրելու կասկածով: Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայ դիվանագետների մասով հերքեց այդ տեղեկատվությունը:

DPA գործակալության վկայությամբ՝ «Արգենտինայի արտգործնախարարության պաշտոնյաները ենթադրաբար թույլ են տվել ներկրել դիվանագետների օգտագործման համար նախատեսված մեքենաներ՝ առանց մաքսատուրքի, դրանց շուկայական գնի 50 տոկոսով: Այնուհետեւ այդ ավտոմեքենաները վաճառվել են տեղացիներին»:

Բացի Հայաստանի դիվանագետներից նման գործողություններում ներգրավված են եղել ԱՄՆ֊-ի, Կանադայի, Կուբայի, Չիլիի, Բոլիվիայի, Պարագվայի, Էկվադորի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի եւ այլ երկրների դիվանագետներ, ինչպես նաեւ մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Կլարին» թերթի վկայությամբ՝ դիվանագետների գործերը քննվելու են առանձին-֊առանձին:

Արգենտինացի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր անմիջականորեն առնչվել են այս գործողություններին, նույնպես քննություն կիրականացվի:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մոտ 100 ներկրված մեքենաների 18 տոկոսը նույնիսկ չի գրանցվել դիվանագիտական համարներ ստանալու համար, եւ իշխանությունները կասկածներ ունեն, որ դրանք պարզապես անմիջականորեն վաճառվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG