Մատչելիության հղումներ

Հունվարի 28-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը:

Նույն օրը նախատեսված են Պետդումայի նախագահի հանդիպումները Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հունվարի 29-ին նախատեսված է Բորիս Գրիզլովի հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Որպես «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») կուսակցության նախագահ` Գրիզլովը այցի ընթացքում նաեւ միջկուսակցական համագործակցության համաձայնագրեր կստորագրի Հայաստանի Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG