Մատչելիության հղումներ

logo-print

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը իր առաջին միջանկյալ զեկույցը կհրապարակի հունվարի 30-ին


Հայաստանի նախագահական ընտրություններում ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունն այժմ աշխատում է առաջին միջանկյալ զեկույցի վրա, որը կհրապարակվի հունվարի 30-ին: Այդ մասին հայտնել է առաքելության ղեկավար, դեսպան Գերտ-Հենրիխ Արենսը այսօր Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի հետ հանդիպման ժամանակ:

Պարզաբանումներ տալով դիտորդական առաքելության ղեկավարին հետաքրքրող հարցերի վերաբերյալ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նշել է, մասնավորապես, որ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի աջակցությամբ նկարահանվել է ուսուցողական ֆիլմ, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել ընտրությունների նախապատրաստումն ու անցկացումը: Գարեգին Ազարյանը հայտնել է նաեւ, որ ընտրողների իրազեկման նպատակով Եվրախորհրդի աջակցությամբ նկարահանված` քվեարկության կարգը բացատրող տեսահոլովակն արդեն պատրաստ է, եւ այն կհեռարձակվի մի շարք հեռուստաընկերությունների եթերներից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն, դեսպան Ահրենսը ասել է, որ պատրաստվում է անձամբ այցելել մի շարք ընտրատարածքներ:

Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից դիտորդական առաքելություն են իրականացնելու 40 երկարաժամկետ եւ մոտ 260 կարճաժամկետ դիտորդներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG