Մատչելիության հղումներ

Հարավային Կովկաս կայցելի Եվրամիության «Տրոյկան»


Փետրվարի սկզբին Հարավային Կովկաս կայցելի Եվրամիության «Տրոյկան»` կազմակերպության գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելի գլխավորությամբ:

«Ռոյթերզ» գործակալության վկայությամբ` Եվրամիության պաշտոնյաները փետրվարի 4-ին կլինեն Ադրբեջանում, փետրվարի 5-ին` Վրաստանում, եւ փետրվարի 6-ին` Հայաստանում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը, «Տրոյկայում» ընդգրկված են նաեւ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները եւ Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչը:

Պատվիրակությանը ուղեկցելու է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:

Ադրբեջանական աղբյուրների վկայությամբ, «Տրոյկայի» այցի ընթացքում նախատեսվում է Բաքվում Եվրամիության նոր ներկայացուցչության բացման արարողությունը:

Եվրամիության նախագահությունը Պորտուգալիայից Սլովենիային է անցել այս տարվա հունվարի 1-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG