Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցավ արվեստի եւ մշակույթի բնագավառում 2007 թվականի պետական մրցանակների հանձնման արարողությունը:

Գրականության եւ հրապարակախոսության ոլորտում մրցանակը հանձնվեց Դավիթ Հովհաննեսին՝ «Նոր քրոնիկոն» գրքի համար:

Երաժշտության ոլորտում մրցանակը հանձնվեց Ռուբեն Սարգսյանին՝ «Ինչ որ մնաց», «Դեր Զորը վերապրածի խոստովանանքը», «Ի շրջանս յուր», «Պատարագ ուրվականի համար» նվագախմբային ստեղծագործությունների շարքի համար:

Կերպարվեստի ոլորտում մրցանակը հանձնվեց Փարավոն Միրզոյանին՝ գեղանկարչական շարքի (Հայաստանին նվիրված բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, ֆիգուրատիվ ազատ հորինվածքներ) համար:

Ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում մրցանակը հանձնվեց ճարտարապետներ Ջիմ Թորոսյանին, Ռոլանդ Մարտիրոսյանին, Հենզել Հակոբյանին եւ «Հորիզոն 95» շինարարական կազմակերպության տնօրեն եւ տեղամասի պետ Գագիկ Գալստյանին եւ Արծրուն Սերգոյանին՝ Երեւանի քաղաքապետարանի շենքի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG