Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին ելույթ կունենա Ստրասբուրգում


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր մեկնել է Ստրասբուրգ, որտեղ վաղը ելույթ է ունենալու Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում:

Սահակաշվիլիի ուղերձից հետո Վրաստանին վերաբերող բանաձեւ է ընդունվելու:

«Կովկասպրես»-֊ը հիշեցնում է, որ սա լինելու է Սահակաշվիլիի երկրորդ ելույթը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում: Առաջին անգամ նա այնտեղ ելույթ է ունեցել 2004 թվականի հունվարին՝ նախագահ ընտրվելուց առաջ, երբ վրացական պատվիրակության անդամ էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG