Մատչելիության հղումներ

logo-print

Տասնյակ հազարավոր պաղեստինցիներ հատել են Եգիպտոսի սահմանը


Տասնյակ հազարավոր պաղեստինցիներ այսօր առավոտյան հատել են Եգիպտոսի սահմանը, փրկվելով Իսրայելի կողմից Գազայի հատվածում սահմանված շրջափակումից:

Դիմակավոր զինյալները տասնյակ անցքեր են բացել սահմանին կառուցված պատի մեջ, որոնցով Գազայի բնակիչները անցել են Եգիպտոս՝ սնունդ եւ վառելիք փնտրելու:

DPA-֊ի վկայությամբ՝ եգիպտացի սահմանապահները չեն խոչընդոտել պաղեստինցիներին եւ թույլ են տվել նրանց հասնել ալ֊-Արիշ բնակավայրը: Այժմ ալ֊-Արիշի եւ մոտական բնակավայրերի փողոցները լի են պաղեստինցիներով, որոնք խանութներում գնումներ են կատարում:

Իսրայելի կառավարության խոսնակը միայն ասել է, որ Իսրայելի իշխանությունները «հետեւում են իրադրությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG