Մատչելիության հղումներ

Իրանի բարեփոխականների առաջադրած թեկնածուների կեսը դուրս է մնացել ընտրարշավից


Իրանի Պահապանների խորհուրդը, որը վերահսկում է ընտրությունների բոլոր փուլերը, արգելել է մարտին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցել բարեփոխականների առաջադրած թեկնածուների կեսին: Այդ մասին այսօր «Ֆրանսպրես»֊-ին հայտնել է Բարեփոխականների կոալիցիայի խոսնակ Աբդուլա Նասերին:

Կոալիցիան միավորում է բարեփոխականների մոտ 20 խմբեր:

2004 թվականի խորհրդարանական ընտրություններում պահպանողականները հաղթանակ են տարել, զբաղեցնելով պատգամավորական տեղերի գերակշիռ մասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG