Մատչելիության հղումներ

Այսօր սկսվում է Հունաստանի վարչապետի այցը Թուրքիա


Այսօր Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսը եռօրյա պաշտոնական այցով ժամանում է Անկարա: «Ասոշիեյթեդ փրես»-֊ը փաստում է, որ վերջին մոտ 50 տարվա ընթացքում Հունաստանի վարչապետն առաջին անգամ է այցելում Թուրքիա:

Կարամանլիսը հանդիպելու է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի, վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ կառավարության անդամների հետ:

Այցելությունից առաջ Կարամանլիսը հավաստիացրել է, որ Հունաստանի իշխանությունները «պատրաստ են ամեն ինչ անել երկկողմ հարաբերությունների բարելավման համար»: Երկու երկրների հարաբերությունները բարդացնում է Կիպրոսի հիմնախնդիրը՝ կղզու մի մասը դարձել է Եվրամիության անդամ, մինչդեռ մյուս մասը գտնվում է միջազգային մեկուսացման պայմաններում:

Անցած տարի երկու պետությունների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 3 միլիարդ դոլար: 2007 թվականի նոյեմբերին բացվել է Թուրքիա - Հունաստան խողովակաշարը, որով ադրբեջանական գազը հասնում է Աթենք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG