Մատչելիության հղումներ

logo-print

Առաջին զինվորականները դատարանի առջեւ կանգնեցին Հրանտ Դինքի սպանության մասին նախազգուշացումը կոծկելու համար


Առաջին երկու թուրք զինվորականներն այսօր Տրապիզոնում դատարանի առջեւ կանգնեցին «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի պատրաստվող սպանության վերաբերյալ նախազգուշացումը կոծկելու համար:

Անցած տարի Ստամբուլում դատարանի առջեւ էին կանգնել Օգյուն Սամաստը, որը խոստովանել է Դինքի սպանությունը, Յասին Հայալը, որը մեղադրվում է սպանության կազմակերպման մեջ եւ 17 այլ կասկածյալներ:

Այսօրվա դատավարությունում Յասին Հայալի ազգական Քոսքուն Իգչին վկայություն է տվել, որ ինքը ժամանակին տեղեկացրել է մեղադրյալներին, որ իր զարմիկը մտադիր է սպանել Հրանտ Դինքին:

«Այն մասին, որ Յասին Հայալը պատրաստվում է սպանել Հրանտ Դինքին, ես նրանց ասել եմ սպանությունից երեք կամ չորս ամիս առաջ: Սպանությունից մի քանի օր անց նրանք եկան ինձ մոտ եւ խնդրեցին որեւէ մեկին չհայտնել, որ մենք նախկինում խոսել ենք»:

Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, մեղադրանքը հաստատվելու դեպքում զինվորականներին սպասում է 6 ամսից մինչեւ 2 տարի ազատազրկում՝ իշխանությունը չարաշահելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG