Մատչելիության հղումներ

Ձերբակալություններ` Ստամբուլում


Թուրքական ոստիկանությունը անցած տարի հայտնաբերված մեծ քանակությամբ պայթուցիկի թաքստոցի գործի հետաքննության շրջանակներում ձերբակալել է երեք տասնյակ մարդու, այդ թվում` պաշտոնաթող զինվորականների եւ փաստաբանների:

«Ռոյթըրզ» գործակալություն փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գյուլերը:

«Ստամբուլում եւ այլ վայրերում ընդհանուր առմամբ 30 մարդ է ձերբակալվել», - «Անատոլիա» գործակալությանը ասել է Գյուլերը:

Ձերբակալվածների թվում են փաստաբան Քեմալ Քերինչսիզը, որը հայտնի է խոսքի ազատության հետապնդումները (այդ թվում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի) պաշտպանող ելույթներով, ինչպես նաեւ փաստաբան Ֆաութ Թուրգութը, որը «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով ձերբալալվածներից մեկի շահերի պաշտպանն էր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG