Մատչելիության հղումներ

Մոսկվայում կքանդվեն պանելային 9 հարկանիները


Մոտ ապագայում Մոսկվայի Արեւելյան վարչական շրջանում կքանդվեն 9 հարկանի պանելային շենքերը:

Ինչպես այսօր շրջանի տարածքային զարգացման ծրագրի քննարկման ժամանակ հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, հին բազմահարկների վիճակն ավելի վատ է, քան «խրուշչովյան» շենքերինը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, քաղաքապետը վստահեցրել է, որ քանդման ենթակա շենքերի բնակիչները կապահովվեն համանման բնակպայմաններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG