Մատչելիության հղումներ

Ռամկավարները որեւէ թեկնածուի չեն պաշտպանելու


Հայաստանի ռամկավար֊-ազատական կուսակցությունն այսօր հայտարարել է, որ նախագահական ընտրություններում 9 թեկնածուներից որեւէ մեկին չի պաշտպանելու:

«2008 թվականի փետրվարի 19-֊ին կայանալիք Հայաստանի նախագահական ընտրություններում ՀՌԱԿ֊-ը ձեռնպահ է մնում առաջադրված թեկնածուներից որեւիցե մեկին պաշտպանելու գործընթացից՝ չմասնակցելով որեւէ թեկնածուի քարոզչությանը կամ հակաքարոզչությանը»,֊ - ասված է հայտարարությունում:

Իր որոշումը կուսակցությունը պատճառաբանել է նրանով, որ «2007 թվականի աշնանը սկսված «Դաշինք» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների՝ ՀՌԱԿ-֊ին միանալու գործընթացը ո'չ իրավական, ո'չ կազմակերպչական առումներով հնարավոր չէ ավարտին հասցնել մինչեւ 2008 թվականի նախագահական ընտրությունները»:

Կուսակցությունը հայտարարել է, թե ցանկանում է զերծ մնալ «ազգային֊ազատական ուժերի միավորման այդ աննախադեպ գործընթացը Հայաստանում նախագահական ընտրությունների հետ կապելու եւ նախագահի թեկնածուներից որեւէ մեկին սատարելուն միտված անհիմն շահարկումներից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG