Մատչելիության հղումներ

Լեւոն Պաչաջյանը չորս տարով պայմանագիր է կնքել շվեդական ակումբի հետ


Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկ» ակումբի եւ ազգային հավաքականի կիսապաշտպան, երկրի 2007 թվականի լավագույն ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանը չորս տարվա պայմանագիր է կնքել շվեդական Գյոթեբորգ քաղաքի ԳԱԻՍ ակումբի հետ:

Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքէջը, ԳԱԻՍ-ը Շվեդիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վերջից չորրորդ տեղը:

«Յուրաքանչյուր հայ ֆուտբոլիստ երազում է հանդես գալ եվրոպական որեւէ բարձրակարգ ակումբում: Դա նաեւ իմ երազանքն է: Հսկայական պատիվ է եվրոպական մեծ ակումբում խաղալը, սակայն դժվար է դրանցում հայտնվելը: Նախ պետք է հաստատվել ավելի համեստ լիգաներից մեկում», - իր քայլն այսպես է մեկնաբանել 24-ամյա ֆուտբոլիստը:

Հաղորդագրությունում նշված է, որ Պաչաջյանը Երեւանի «Փյունիկ»-ը լքող չորրորդ առանցքային խաղացողն է` Աղվան Մկրտչյանից, Ալեքսանդր Թադեւոսյանից եւ Ռոբերտ Արզումանյանից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG