Մատչելիության հղումներ

Շուշի - Բեթղեհեմ հեռուստակամուրջի արդյունքում` 5.7 միլիոն դոլար


Հունվարի 18-ին` հին տոմարով Սուրբ Ծննդյան գիշերը Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում կայացած Շուշի - Բեթղեհեմ հեռուստակամուրջի նախնական արդյունքներով, ներդրումային ծրագրերի փաթեթի եւ հանգանակությունների գումարային ծավալը կազմում է շուրջ 5.7 միլիոն դոլար։ Ստացվել են Շուշիում ներդրումներ կատարելու գործնական առաջարկներ։

Ուղիղ եթերում Երեւանը միացավ Շուշիին, Մոսկվային, հայկական հեռուստատեսության պատմության մեջ առաջին անգամ ուղիղ կապ հաստատվեց Բեթղեհեմի Մսուրի հրապարակի եւ Սուրբ Ծննդյան տաճարի հայկական մասի հետ, որտեղից հեռուստադիտողները ականատես եղան տոնական պատարագին:

«Շուշի վերածնունդ» հիմնադրամի հանրային կապերի բաժնի հաղորդագրության համաձայն` հեռուստակամուրջի ընթացքում հեռախոսազանգեր են ստացվել Հայաստանի եւ Արցախի տարբեր մարզերից, Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի այլ երկրների քաղաքներից, ԱՄՆ-ից, Կիպրոսից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Իրանից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Հունաստանից, Նորվեգիայից եւ այլ երկրներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG