Մատչելիության հղումներ

Լատվիայի նախկին նախագահը՝ հեռուստահաղորդավար


DPA լրատվական գործակալության փոխանցմամբ` Լատվիայի նախկին նախագահ Վաիրա Վիկե-Ֆրայբերգան այս տարվա փետրվարից Լատվիայի հանրային հեռուստատեսությամբ վարելու է իր թոք-շոուն:

«Ես պատրատ եմ իմ ծրագրում քննարկել ամենատարբեր հարցեր, ցանկանում եմ ինքս որոշել, թե ինչը կլինի օրվա թեման, ասենք, «սեւ անցքե՞րը», թե՞ մեր անտառներում միջատների տարածումը», - ասել է նախկին նախագահը:

Նշելով, որ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Վաիրա Վիկե-Ֆրայբերգային անվանել է «Բալթիկայի երկաթե տիկին», DPA-ն հաղորդում է, որ Արեւմուտքի ղեկավարներից շատերը մեծ հարգանքով են խոսում Լատվիայի նախկին նախագահի մասին եւ նրան համարում են Եվրոպայի ամենաազդեցիկ պետական գործիչներից մեկը:

Վաիրա Վիկե-Ֆրայբերգան երկու ժամկետ անընդմեջ` 1999-2007 թվականներին զբաղեցրել է Լատվիայի նախագահի պաշտոնը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG