Մատչելիության հղումներ

Բանտում գտնվող ավազակը 1 միլիոն դոլար է շահել


Մասաչուսեթսի նահանգի Բարսթեյբլ ավանի 55-ամյա բնակիչ Թիմոթի Էլիոթը 2006 թվականին դրամատուն կողոպտելու անհաջող փորձից հետո դատապարտվել է 5 տարվա ազատազրկման:

Դատարանում նա ասել էր, թե հանցագործությունը կատարել էր աշխատանք չունենալու եւ ծայրահեղ ֆինանսական դրության մեջ հայտնվելու հետեւանքով:

Վերջերս պարզվել է, որ Թիմոթի Էլիոթը վիճակախաղով շահել է մեկ միլիոն դոլար: Նրա փաստաբանը հայտարարել է, որ իշխանություններն իրավունք չունեն բռնագանձել շահումը, քանի որ իր պաշտպանյալը վիճակախաղի տոմսը գնել է հանցագործությունը կատարելուց մի քանի օր առաջ:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործալալության փոխանցմամբ, պաշտպանյալն ասել է, միայն վերջերս է իր մոտ հայտնաբերել շահած տոմսը:

Մասաչուսեթսի նահանգի հսկողական կառույցների պաշտոնյաներն ասել են, որ դատապարտյալը շահումը ստանալու իրավունք չունի, քանի դեռ ամբողջությամբ չի կրել դատավճռով սահմանված պատիժը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG