Մատչելիության հղումներ

Թուրքմենստանում օպերան եւ կրկեսը այլեւս արգելված չեն


Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուխամեդովը ստորագրել է հրամանագիր, որով թույլատրել է օպերային եւ կրկեսային ներկայացումները երկրում:

Արգելքը 7 տարի առաջ սահմանել էր Բերդիմուխամեդովի նախորդը՝ Սափարմուրադ Նիյազովը: Թուրքմենբաշին պնդել էր, թե օպերան, կրկեսը եւ մի շարք այլ արվեստներ հակասում են թուրքմեն ժողովրդի ավանդույթներին եւ մտածելակերպին:

Թուրքմենստանի պետական հեռուստատեսության տարածած հաղորդագրության համաձայն, նախագահ Բերդիմուխամեդովն ասել է, որ «Թուրքմենստանի պես ծաղկող երկիրն արժանի է ունենալ այդ արվեստները»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG