Մատչելիության հղումներ

Սերբիայի նախագահի ընտրությունները անցան երկրորդ փուլ


Կիրակի օրը Սերբիայում անցկացված նախագահական ընտրություններում ընդդիմադիր գործիչ Տոմիսլավ Նիկոլիչը ստացել է ընտրողների ձայների ավելի քան 39 տոկոսը, իսկ երկրի գործող նախագահ Բորիս Թաջիչը` 35 տոկոսը:

Քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ` 50 տոկոսից ավելի ձայներ, ապա Թաջիչն ու Նիկոլիչը կպայքարեն ընտրությունների երկրորդ փուլում, որը կկայանա փետրվարի 3-ին:

Տոմիսլա Նիկոլիչը ազգայնական գործիչ է, իսկ Բորիս Թաջիչը Եվրամիության հետ Սերբիայի հարաբերությունների սերտացման կողմնակից է:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG