Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը հանդիպումներ է ունեցել Մարկ Բրիշամբոյի եւ Ռոբերտ Սիմոնսի հետ


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Թբիլիսիում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Մարկ Բրիշամբոյի եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ շոշափվել են Հայաստանի նախագահական ընտրություններին, մասնավորապես, ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող դիտորդական առաքելությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած վերջին այցի արդյունքները:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ Վարդան Օսկանյանը քննարկել է Հայաստան - ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) կատարման ընթացքը եւ տարվա երկրորդ կեսին նորացված ԱԳԳԾ-ի մշակման հեռանկարները: Կողմերը դրական են գնահատել վերջին շրջանում ակտիվ քաղաքական երկխոսությունը Հայաստանի եւ դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ: Ռոբերտ Սիմոնսը ներկայացրել է նաեւ ապրիլին Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգային հարցերը եւ ՆԱՏՕ-ի գործակցությունը ԱՊՀ-ի տարածաշրջանի գործընկերների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG