Մատչելիության հղումներ

Նախագահական ընտրությունների ժամանակ Էքզիթ փոլ չի անցկացվի


Ամերիկայի Միացյալ Նահագների Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) ու Միջազգային հետազոտական ինստիտուտը (IRI) ետ են վերցնում Հայաստանի նախագահի ընտրությունների ընթացքում էքզիթ փոլի անցկացման առաջարկը:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն, «Հայաստանում 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ էքզիթ փոլի անցկացման առաջարկի վերաբերյալ բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ ինտենսիվ եւ մանրամասն քննարկումներից հետո Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) եւ Բոլթիկ Սըրվեյզ/Գելափ (Baltic Surveys Ltd/Gallup) կազմակերպությունը չկարողացավ բոլոր ընթացակարգային հարցերի համար գտնել այնպիսի լուծումներ, որոնք կբավարարեին բոլոր կողմերին: Հետեւաբար, ԱՄՆ-ի դեսպանությունն ու ԱՄՆ ՄԶԳ-ն որոշեցին չիրականացնել այդ նախագիծը»:

«Մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ էքզիթ փոլի անցկացումը սկզբունքորեն կարող է օգտակար գործիք հանդիսանալ ընտրությունների թափանցիկության եւ վստահարժանության մեծացման համար», - ասված է հաղորդագրությունում. - «Կոնկրետ այս դեպքում, հաշվի առնելով նախապատրաստական աշխատանքների համար մինչեւ փետրվարի 19-ը մնացած սահմանափակ ժամանակը եւ քաղաքական դաշտի տարբեր մասերում բարձրացված հարցերը, մենք որոշում կայացրեցինք, որ առավել խելամիտ կլինի չշարունակել մի այնպիսի նախագիծ, որի իրականացման հետ կապված խնդիրներ կան, ու որը կարող է Հայաստանի քաղաքական բանավեճում ոչ օգտական խմորումների տեղիք տալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG