Մատչելիության հղումներ

Վախճանվել է Բոբի Ֆիշերը


64 տարեկան հասակում Իսլանդիայի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում երեկ վախճանվել է ամերիկացի գրոսմայստեր, շախմատի աշխարհի 1972 թվականի չեմպիոն Ռոբերտ (Բոբի) Ֆիշերը:

Ֆիշերը համաշխարհային շախմատի պատմության մեջ մտավ 35 տարի առաջ շախմատի աշխարհի թագի համար պայքարում խորհրդային շախմատիստ Բորիս Սպասկու նկատմամբ տարած փայլուն հաղթանակով:

Էքսցենտրիկ բնավորությամբ հայտնի ամերիկացի շախմատիստը, սակայն, 1975 թվականին հրաժարվեց պաշտպանել իր տիտղոսը, քանի որ ՖԻԴԵ-ն չէր ընդունել նրա առաջ քաշած բոլոր պայմանները:

Կյանքի վերջին տարիները Ֆիշերն անցկացրել է Իսլանդիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG