Մատչելիության հղումներ

5000֊-ական դոլար՝ գիտնականներին


Իրենց գիտական աշխատանքներն էին ներկայացրել 200 մասնակիցներ, որոնցից հաղթող են ճանաչվել 21-ը: Նրանք ներկայացնում են Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների կենտրոնը, Երեւանի պետական բժշկական համալսարանը, Հայաստանի առեւտրի նախարարության կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը եւ այլն:

Ծրագրի համակարգող եւ ՀՕՖ-ի գիտական ու կրթական ծրագրերի կոորդինատոր Էդուարդ Կարապետյանը նշեց, որ մրցույթին դիմած գիտական խմբերի գերակշիռ մասը ճշգրիտ գիտությունների ոլորտն են ներկայացրել: Հումանիտար ոլորտից ընդամենը 3 հայտ է ներկայացվել, հաղթող է ճանաչվել մեկ մասնակից:

Էդուարդ Կարապետյանի հավաստմամբ՝ մինչ այսօր նշված ծրագրով 5000-֊ական դոլարի չափով դրամաշնորհներ են ստացել 183 գիտական խմբեր:

Այդ գումարը հաղթողներին չի տրվում միանգամից եւ առձեռն, այլ` երեք մասնաբաժիններով, իսկ գիտական խմբերը հաղթելուց հետո տարվա ընթացքում երկու անգամ հաշվետվություն են ներկայացնում:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG