Մատչելիության հղումներ

logo-print

Վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում որոշվելու է թեկնածուների գրանցման հարցը


Վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է գումարելու, որտեղ որոշվելու է Հայաստանի նախագահի բոլոր 9 թեկնածուների գրանցման հարցը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը, բոլոր 9 թեկնածուների փաստաթղթերն ուսումնասիրվել են եւ ինքն անձամբ բոլորին գրանցելու առաջարկ է ներկայացնելու:

Ըստ Ընտրական օրենսգրքի, թեկնածուները կհամարվեն գրանցված, եթե ԿԸՀ անդամներից ոչ մեկը չառարկի: Առարկության դեպքում հարցը կդրվի քվեարկության:

Թեկնածուների գրանցումը, ըստ ժամանակացույցի, ավարտվում է հունվարի 20-֊ին:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG