Մատչելիության հղումներ

Նիկոլայ Բորդյուժա. «Ադրբեջանը հիմք չունի բացասաբար արձագանքելու Հայաստանում կայանալիք զորավարժություններին»


Ադրբեջանը հիմք չունի եւ չի ունենա բացասաբար արձագանքելու Հայաստանում գարնանը կայանալիք զորավարժություններին: Նման կարծիք է հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում:

2008 թվականի գարնանը Հայաստանում տեղի են ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Սահմանագիծ» հրամանատարաշտաբային զորավարժություններ:

«Մոսկվան ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ համոզելու համար Բաքվին, որ զորավարժությունները որեւէ կերպ ուղղված չեն նրա դեմ: Այնտեղ ռազմական տեխնիկայի եւ զորքերի տեղաշարժ չի լինելու»,֊ - հավաստիացրել է Բորդյուժան:

Նրա վկայությամբ՝ որեւէ մեկը չի կարող արգելել ցանկացած պետությանը կառուցելու անվտանգության սեփական համակարգը՝ ոչ ի վնաս իր հարեւաններին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG