Մատչելիության հղումներ

Թբիլիսիի քաղաքապետարանը թույլ չի տվել ընդդիմությանը հանրահավաքներ անցկացնել Սահակաշվիլիի պաշտոնադրման ժամանակ


Թբիլիսիի քաղաքապետարանը թույլ չի տվել ընդդիմությանը հանրահավաքներ անցկացնել քաղաքի կենտրոնում հունվարի 19-֊ից 21-֊ը, երբ կայանալու է վերընտրված նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի պաշտոնադրման արարողությունը:

Քաղաքապետարանի այսօրվա հաղորդագրության մեջ ասված է, որ ընդդիմության ծրագրված գործողությունների վայրը համընկնում է պաշտոնադրման արարողության վայրի հետ, ինչի պատճառով քաղաքապետարանը չի կարող ապահովել հանրահավաքների անցկացման համար օրենքով սահմանված պայմանները:

«Հունվարի 20-֊ին Վրաստանի խորհրդարանի առջեւ նախատեսվում է անցկացնել նախագահի պաշտոնադրման արարողությունը՝ աշխարհի տարբեր երկրների պատվիրակությունների եւ պատվավոր հյուրերի մասնակցությամբ: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է անցկացնել զորահանդես, որը կսկսվի Հանրապետության հրապարակում եւ կշարունակվի Ռուսթավելիի պողոտայում: Այդ տարածքներում արդեն նախապատրաստական աշխատանքներ են սկսվել»,֊ - ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ֊-ը, ընդդիմության ներկայացուցիչները մտադիր են բողոքի բազմահազարանոց գործողություններ անցկացնել հունվարի 20֊-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG