Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-֊ի այս տարվա առաջին վարկանիշային ցուցակում Հայաստանն առաջ է անցել միանգամից 8 հորիզոնականով


Այսօր հրապարակված ՖԻՖԱ-֊ի՝ այս տարվա առաջին վարկանիշային ցուցակում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը առաջ է անցել միանգամից 8 հորիզոնականով եւ զբաղեցնում է 85֊-րդ տեղը:

Իր մամլո հաղորդագրությունում ՖԻՖԱ֊-ն նշել է Հայաստանը ամենամեծ առաջընթացը գրանցած հավաքականների թվում:

Աշխարհի լավագույն թիմն առաջվա նման Արգենտինան է: Նրան հետեւում են Բրազիլիան եւ Իտալիան: Առաջին տասնյակում են նաեւ Իսպանիան, Գերմանիան, Չեխիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Հոլանդիան եւ Խորվաթիան:

Վրաստանը 76-֊րդն է, Ադրբեջանը՝ 116-֊րդը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG