Մատչելիության հղումներ

logo-print

Որտե՞ղ փնտրել երկրորդ կեսին


«Տերյան» մշակութային կենտրոնի ամուսնական գործակալության տնօրեն Լիլիթ Մելիքյանի խոսքով, 6 տարվա գործունեության ընթացքում իրենց դիմել է շուրջ 3000 մարդ, որոնց 10-15 տոկոսին են կարողացել օգնել: Նա նշեց, որ իրենց հիմնականում դիմում են 30-45 տարեկան ամուսնալուծված կանայք:

«Շատերը չեն կարողանում ծանոթանալ ժամանակի պատճառով, քանի որ ամբողջ օրն անցկացնում են աշխատավայրում եւ շփման, հետաքրքիր ժամանցի համար ժամանակ չեն ունենում», - ավելացրեց նա:

www.ari.am կայքը եւս զբաղվում է ծանոթություններով թե' ինտերնետով, թե' պարզ գրանցումով: Եթե ամուսնական գործակալությունում գրանցվելու համար պետք է մուծես 1000 դրամ, ապա ari.am-ին` 4 ամսվա համար 6300 դրամ: Սակայն սա դեռ ամբողջը չէ, քանի որ եթե ծանոթությունը հաջողվում է, մարդիկ սկսում են հանդիպել եւ դուր գալ միմյանց, ապա գրանցումից դուրս գալու համար պետք է վճարեն եւս 5000 դրամ: Այս ծանոթության կենտրոնի տնօրեն Լիլիթ Պահությանը «Մաքս Լիբերտի»-ի հետ զրույցում նշեց, որ երբ մարդիկ գումար են վճարում` ավելի լուրջ են մոտենում հարցին:

Երիտասարդները հիմնականում կողմնակից չեն նման կապերի, չնայած շատերն են սիրում վիրտուալ աշխարհում շփվել: Նրանցից ոմանք նշեցին, որ երկար ժամանակ chat-ի միջոցով շփվել են, սակայն երբ հանդիպման են գնացել` հիասթափվել են:

Սակայն լինում են նաեւ շատ դեպքեր, երբ այդքան երկար սպասված սերը գտնում են վիրտուալ աշխարհում: Քրիստինե Անդրեասյանը իր ներկայիս ամուսնու հետ ծանոթացել է ինտերնետի միջոցով:

«Էական չէ, թե ինչպես ես ծանոթանում, կարեւոր է` ում հետ ես ծանոթանում», - ասաց նա:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG