Մատչելիության հղումներ

logo-print

Տիգրան Քեոսայանը սրտի վիրահատության է ենթարկվել


Մոսկվաբնակ հայազգի ռեժիսոր, դերասան եւ հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը երեկ սրտի տագնապով տեղափոխվել է հիվանդանոց եւ վիրահատության է ենթարկվել:

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի փոխանցմամբ, 42-ամյա Քեոսայանը առավոտյան իրեն վատ է զգացել, եւ նրա հարազատներն անմիջապես շտապօգնություն են կանչել:

Շտապօգնության բժիշկները նախնական ախտորոշում են տվել` սրտի սուր ինֆարկտ, ինչից հետո Քեոսայանին շտապ տեղափոխել են մոսկովյան լավագույն հիվանդանոցներից մեկը, ուր այդ ախտորոշումը հաստատվել է եւ որոշում է կայացվել անհապաղ վիրահատության մասին:

Վիրահատությունը կատարել են փորձառու մասնագետները:

Ներկայումս, ըստ բժիշկների, Տիգրան Քեոսայանի վիճակը այլեւս տագնապ չի հարուցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG