Մատչելիության հղումներ

24-ամյա կամբոջացին տուն է եկել... իր հուղարկավորության պահին


DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, Սոուվը օրերս անհետացել էր գյուղից: Երկար որոնումների արդյունքում ոստիկանները մոտակա անտառում գտել են մարդու մարմնի մնացորդներ: Ենթադրելով, թե դա Սոուվի դիակն է, գյուղացիները, Սոուվի կինը եւ ծնողները նրա հուղարկավորությունն են կազմակերպել, որը տեղի է ունեցել բուդդայական կանոններով՝ դին հրկիզել են: Եվ հենց այդ ժամանակ գյուղ է եկել հոգնած, հյուծված Օում Սոուվը:

Պարզվել է, որ նրան առեւանգել էին, տարել անտառ, ծեծի էին ենթարկել եւ թալանել, մի քանի օր երիտասարդը մնացել էր անտառում եւ ուշքի գալով՝ մի կերպ գտել է գյուղ տանող արահետը:

Ըստ ոստիկանների, գյուղի բնակիչները հրկիզել են շատ ավելի վաղ մահացած մի անծանոթ թափառականի դին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG