Մատչելիության հղումներ

Թբիլիսիում տասնյակ հազարավոր ցուցարարներ պահանջել են վերանայել ընտրությունների արդյունքները


Այսօր Թբիլիսիի կենտրոնում տասնյակ հազարավոր ցուցարարներ պահանջել են վերանայել նախագահական ընտրությունների արդյունքները` միաժամանակ գոհունակություն հայտնելով Հանրային հեռուստատեսության վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կապակցությամբ:

«Ասոշիեյթեդ փրես»֊-ի վկայությամբ՝ մոտ 30 հազար ցուցարարներ Հանրային հեռուստատեսության շենքի դիմաց պահանջել են ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել:

«Մենք չենք զիջելու»,֊ - հայտարարել է ընդդիմության թեկնածու Լեւան Գաչեչիլաձեն:

Ընդդիմադիրները մտադիր են պահանջել հեռացնել Հանրային հեռուստատեսության ղեկավարությանը, որը, նրանց կարծիքով, եթեր չի տրամադրում ընդդիմությանը եւ սատարում է իշխանություններին: Միաժամանակ ընդդիմության առաջնորդների եւ նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել հեռուստատեսության խորհրդում ընդդիմության համար հավասար ներկայացուցչություն ապահովելու շուրջ:

«Մենք մեծ հաղթանակ ենք տարել: Այսօրվանից Հանրային հեռուստատեսությունը ժողովրդի ձեռքին է»,֊ - հայտարարել է Գաչեչիլաձեն:

Հանրահավաքը տեւել է մոտ մեկ ժամ, ինչից հետո կազմակերպիչները կոչ են արել ցուցարարներին ցրվել:

Միաժամանակ այսօր ԱՄՆ-֊ի Պետդեպարտամենտը հորդորել է Վրաստանի իշխանություններին քննել ընտրությունների հետ կապված բողոքները: Երեկ ԱՄՆ-֊ի նախագահ Ջորջ Բուշը զանգահարել եւ շնորհավորել է Միխեիլ Սահակաշվիլիին, որի հաղթանակը կասկածի տակ է առնում ընդդիմությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG