Մատչելիության հղումներ

«Աստղերին» հասնելու ցանկությունը կարող է ճակատագրական լինել


Մեր շոու բիզնեսի ներկայացուցիչները դեռեւս իրենց անձնական իրերը վաճառքի չեն հանում, սակայն արդեն կա երկրպագուների կայուն բանակ, որը պատրաստ է ամեն ինչ անել` իր սիրած երգչին ավելի մոտ զգալու համար:

Երգիչ Անդրեի երկրպագուներից Աննան արդեն 4 տարի նշում է սիրած երգչի ծննդյան տոնը. - «Ամեն տարի Անդրեի ծննդյան տոնը նշում եմ: Նրա բոլոր համերգներին գնում եմ: Իմ հեռախոսի մեջ նրա նկարներն են, նրա երգերն ու տեսահոլովակները: Ես ունեմ նրա մասին բոլոր ամսագրերը: Նույնիսկ ճաշակս է փոխվել, այժմ ես սիրում եմ այն բոլոր արվեստագետներին, որոնց նա է սիրում»:

Հոգեբան Կարինե Նալչաջյանը կարծում է, որ իդեալներ ունենալը որոշ դեպքերում լավ է, սակայն երբ մարդ մոռանում է իր անձն ու սկսում հետաքրքրվել ուրիշով եւ ամեն կերպ նմանվել նրան, դա արդեն նորմալ չէ. - «Անձի զարգացումը կանգ է առնում: Անձը, ունենալով ցածր ինքնագնահատական, սկսում է կառչել ուրիշի կյանքից եւ դառնում է ուրիշի կցորդը կամ ստվերը»:

Հոգեբանն ասում է, որ ֆանատիզմի ավելի հակված են դեռահասները, քանի որ նրանք առավել ներշնչվող են:

Ու քանի որ դեռահասությունը անձի ձեւավորման տարիքն է, խիստ կարեւոր է, թե ումից եւ ինչքան է ներշնչվում դեռահասը: Եթե երգչով տարվածությունը դեռահասության հետ չի անցնում, ապա դա կարող է վերածվել հիվանդության եւ ճակատագրական լինել:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG