Մատչելիության հղումներ

Համախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշով Հայաստանն ԱՊՀ֊-ում չորրորդն է


Համախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշով Հայաստանը ԱՊՀ-֊ում չորրորդն է` զիջելով Բելառուսին, Ադրբեջանին եւ Վրաստանին: Այդ են վկայում «Նեզավիսիմայա գազետա» թերթում այսօր զետեղված համեմատական տվյալները:

Ըստ այդ աղբյուրի՝ տնտեսական աճը Հայաստանում 2007 թվականին կազմել է 11 տոկոս: Արդյունաբերական արտադրությունն ավելացել է 2,7 տոկոսով:

Սպառողական գների աճը Հայաստանում կազմել է 6,6 տոկոս, ինչը ամենացածր ցուցանիշն է ԱՊՀ-֊ում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG