Մատչելիության հղումներ

Նախկին այլախոհը կորցրեց Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու հույսը


Նախկին այլախոհ Վլադիմիր Բուկովսկին այսօր կորցրեց Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու վերջին հույսն այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը մերժեց նրա դիմումը, որով բողոքարկվում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը:

Հանձնաժողովը գտել էր, որ Բուկովսկին իրավունք չունի մասնակցելու ընտրություններին, քանզի վերջին 10 տարվա ընթացքում չի բնակվել Ռուսաստանում:

Բուկովսկին, որն այլախոհության համար երկար տարիներ էր անցկացրել խորհրդային ճամբարներում եւ հոգեբուժարաններում, 1976 թվականին արտաքսվել էր երկրից եւ մինչեւ այժմ բնակվում էր Մեծ Բրիտանիայում:

Գերագույն դատարանի այսօրվա վճիռը Բուկովսկին որակել է «ակնհայտորեն քաղաքական»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG